Իմ նախկին պոստերում ես արդեն անդրադարձել եմ այն հանգամանքին, որ նախագահի թեկնածուները հնարավոր բոլոր ձևերով վիրավորում են միմյանց: Այդ ամենը արդեն զզվեցնում է, սակայն, ինչ արած, երևի այդպես էլ պետք է լինի: Վերջիվերջո ընտրություն է, չէ?
Ի դեպ պետք է ասեմ, որ երեկ հեռուստատեսությամբ տեսա թե ինչպես է “Մեծարգո պարոն” ԼՏՊ-ն բողոքում վերոհիշյալ հանգամանքից: Ես քիչ մնաց աթոռից ընկնեի: Հայկական սուր հումորը ոչինչ էր դրա դիմաց: Նույնիսկ չգիտեի բարկանալ թե ծիծաղել այդ խոսքերի վրա: Լավ է գոնե չասաց, որ տերտերի թոռներին վիրավորելը մեղք է, կամ էլ, ասենք “ես մեսսիան եմ, ինձ չի կարելի վիրավորել” , իսկ իրեն չգիտես ինչու կարելի է: Երևի այն բանի համար, որ ինքը տերտերի թոռ է: Այոո…………….. Հիմա արդեն հասկանում եմ պապիկիս, որը ատում է հայ տերտերներին: Դե ինչպես չատել, երբ տեսնում ես ինչպիսի սերունդներ են ծնվում նրանցից:
Ծիծաղելին այն է, որ հենց այդ ”մեծարգո”-ն ինքը, փոխանակ իր` երկիրը դեպի պայծառ տանող ծրագրերից խոսի, եթե իհարկե դրանք ընդհանրապես գոյություն ունեն, կամ ներկայացնի թե այդ ինչպես ենք ապրելու ավելի լավ, մի մարդու իշխանության տակ, որի շնորհիվ արդեն հասցրել ենք մոտ վեց տարի սոված քարշ գալ, վիրավորում է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ձևով կապ ունեն Ազատիչի հետ, կամ ուղղակի հավանություն են տալիս նրա ծրագրերին և կատարած աշխատանքին: Դե բնական է, սեփական դատարկությունը, ուրիշների թերություններով քողարկելը նրա համար, երևի ամենահարմար տարբերակն է: Միայն թողես ցինիկաբար ասի “ես եկել եմ զրուցելու ձեզ հետ”: Եթե դա զրույց է համարում, ապա նա նույնիսկ զրուցելու կուլտուրա չունի: Գոնե կարող էր իր ելույթների ժամանակ հպարտանալ, որ սովորեցրել է ՀԱՅ ժողովրդին գոյատևման պայքար մղել ցրտի, սովի, հոգևոր ու նյութական զարգացման և բազմազան այլ կարիքների դեմ: Ու զարմանում բոլոր նրանց վրա, ովքեր անտարբեր են վերաբերվում այս ամենին: Շատերին կարծես դա չի էլ հետաքրքրում:
p.s. Ատում եմ վիրավորանքը, հայհոյանքը ու դրանց հետ կապված բոլոր նեգատիվ էմոցիաները: Ներողություն եմ խնդրում կարդացողներից, եթե իմ մեջ կուտակված այդ էմոցիաները փոխանցեցի ձեզ: